Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Սեպտեմբեր 07,2024 08:30

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի  10-ի կեսօրից հետո, 7-8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 6-ին առանձին հատվածներում` ինտենսիվ։ Սեպտեմբերի 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի  8-11-ն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 7-ի և 10-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։  Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 7-ի  բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      36.1°C (2020 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`           8.8°C (1998 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`      22.2°C

Նորություններ