Ինչպե՞ս օգնել կամ գոնե չխանգարել աշխատող մարդուն. հայաստանյան տնտեսական մարտահրավերները «Region 5+»-ի առանցքում | Region

Ինչպե՞ս օգնել կամ գոնե չխանգարել աշխատող մարդուն. հայաստանյան տնտեսական մարտահրավերները «Region 5+»-ի առանցքում

Մայիս 15,2022 21:00

-Հայաստանում այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը Կենտրոնական բանկը 5.3 տոկոսից նվազեցրել է մինչև 1.6 տոկոսի։ Որպես վերանայման պատճառ մատնանշվեցին կանխատեսումները, որ թե՛ արդյունաբերության, թե՛ շինարարության ոլորտներում անկում է  լինելու: Ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած Հայաստանի տնտեսությունը,  ինչպե՞ս հաղթահարել տնտեսական ճգնաժամը:

«Region 5+»-ի առանցքում տնտեսական մարտահրավերներն են:

Ստեղծված իրավիճակն ի՞նչ ազդեցություն թողեց սպառողական շուկայի վրա: Թեմային անդրադարձել է Ա1+ հեռուստաընկերությունը:

— Շուրջ 70 տարի Լենինականում և Կիրովականում մեծ զարգացում է ապրել արդյունաբերությունը: Բայց ամեն ինչ փլուզվեց 88-ի երկրաշարժի հետևանքով: Միության փլուզմամբ էլ այլևս հնարավոր չեղավ ՀՀ 2-րդ և 3-րդ քաղաքներում վերագործարկել արդյունաբերական հսկաները: Այսօր գործում են համեմատաբար փոքր ձեռնարկություններ և արտադրամասեր, կան և՛ հումքի ներկրման, և՛ պատրաստի արտադրանքի իրացման խնդիրներ: Ինչպե՞ս զարգացնել արդյունաբերական ոլորտը, ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած գործարարները: ԳԱԼԱ և ՄԻԳ հեռուստաընկերությունների պատրաստած տեսանյութերը:

-Սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնում գրանցված մոտ 660 գործազուրկների 30 տոկոսը երիտասարդներ են։ 2022թ․առաջին ամիսներին նրանցից 17-ն է ապահովվել աշխատանքով։ Աշխատաշուկայում շարունակում են պահանջարկ ունենալ բժիշկների և սպասարկման ոլորտի մասնագետները։ Սակայն աշխատանք փնտրող երիտասարդներն առավել հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով։ Հայաստանի հարավում առկա վիճակը ներկայացրել է Գորիսի մամուլի ակումբը:

-Մասնագիտությամբ բժիշկ Տիգրան Խաչատրյանը առաջինն էր, ով 13 տարի առաջ Արմավիրի մարզում սկսեց ջայլամաբուծությամբ զբաղվել։ Ճտերը բերեց Իրանից, հետո ինկուբացիա սկսեց, ջայլամի 10 ընտանիք կազմավորեց: Ջայլամների ներմուծման, ապա բազմացման համար Տիգրանը վարկ վերցրեց, տնտեսությունը մեծացրեց, կենդանիների կերի բազա կառուցեց։ Սկզբնական շրջանում ամեն ինչ հարթ էր ընթանում, այնուհետև Տիգրանը խնդիրների առաջ կանգնեց, վարկերը ավելացան, վճարումները դժվարացան։ Գործարարին մտահոգող խնդիրները վեր է հանել ԱԼՏ հեռուստաընկերությունը:

Նորություններ