Մահացել է Սևաժայռ գյուղի միակ մշտական բնակչուհին՝ Էմմա Սարգսյանը
Սեպտեմբեր 08,2024 12:00
Էմմա Սարգսյանը Սևաժայռում ապրում էր որդու հետ։ Վայոց Ձորի մարզի փոքրիկ ու մեկուսացված այս գյուղում նրանք բնակություն էին հաստատել 1988թ.-ից հետո։
Էմմա տատը շատ էր սիրում ամառը, երբ մենակ չէր և հաճելիորեն շփվում էր հարևան բնակավայրերից եկած սարվորների հետ:
Օրեր առաջ REGIONS TV-ի նկարահանող խումբն էր հյուրընկալվել Սևաժայռում, զրուցել Էմմա տատի ու նրա ժամանակավոր հարևանների հետ։ Գյուղի միակ մշտական բնակչուհին ասել էր, որ Սևաժայռը երբեք չի լքի։