Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս ժամկետով | Region

Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս ժամկետով

Սեպտեմբեր 10,2024 13:07

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը ընթերցեց  Առուշ Առուշանյանին ազատազրկելու՝ Պրոբացիայի ծառայության պահանջի մասով դատարանի  որոշումը։

Դատարանը մասնակիորեն բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ։

«Դատարանը Առուշ Առուշանյանի նկատմամբ 2022 թ.-ի մարտի 28–ի դատավճռով նշանակված պատիժը ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու 3 օրը հաշվարկելով ազատագրական մեկ օրի դիմաց»,–հայտնեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը։

Նորություններ