Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Սեպտեմբեր 12,2024 08:30

Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի 12-ին կեսօրից հետո 13-14-ը` ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով, 13-14-ն աստիճանաբար նույնքան կնվազի։

Երևան քաղաքում`                

Սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 13-ի ցերեկը, 14-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը,  15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի  սեպտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.                     

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      34.6°C (2014 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա             6.4°C (1969 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      20.6°C

Նորություններ