Տեղահանված բազմանդամ ընտանիքը բնակվում է Մալիշկա գյուղում՝ վթարային տանը | Region

Տեղահանված բազմանդամ ընտանիքը բնակվում է Մալիշկա գյուղում՝ վթարային տանը

Սեպտեմբեր 12,2024 11:00

2023 թ.-ի սեպտեմբերի 29-ին Անժելա Ղուշչյանն իր ընտանիքի հետ բռնի տեղահանվել է Արցախից։ Մարտունու շրջանի Սոս գյուղից են:

Ագարակաձորի մոտ մեքենայի վառելիքը վերջացել է, գիշերելու, սնվելու խնդիր են ունեցել։ Հանդիպել են շատ բարի մարդկանց, որոնք օգնել են նրանց, առաջարկելով` մի քանի օր մնալ իրենց տանը։

Այժմ բնակվում են Վայոց ձորի Մալիշկա գյուղում՝ շատ վատ պայմաներում: Տան պատերը ճաքած են: Հարմար տուն դեռ չեն գտել. կամ գներն են թանկ, կամ երեխաների աղմուկն է մարդկանց խանգարում, կամ տանտերերը պտղատու այգի ունեն և թույլ չեն տալիս, որ երեխաների հետ մնան, առավել ևս, երբ իմանում են, որ ընտանիքում 4 երեխա կա՝ մեկն էլ՝ սահմանափակ կարողությունների տեր: Ստիպված դեռ բնակվում են այս տանը, ինչքան էլ որ վտանգավոր է:

 

Արևիկ Դանիելյան

 

Նորություններ