Էլինա Ավանեսյանը Երեւանում կվարի թենիսի վարպետաց դաս
Սեպտեմբեր 12,2024 17:01
Աշխարհի 50-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը կայցելի Երեւան։
«Կերոն» զարգացման հիմնադրամի, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ քաղաքացիություն ստացած Էլինա Ավանեսյանը կմասնակցի մի շարք միջոցառումների։
Սեպտեմների 16-ին Երեւանի Incourt Tennis Club-ում նախատեսված է նրա մամուլի ասուլիսը, որից հետո Էլինա Ավանեսյանը կհանդիպի արցախցի երեխաների հետ, կկիսվի իր ընտանիքի պատմությամբ և նրանց կհանձնի նվերներ:
Էլինա Ավանեսյանը կվարի թենիսի վարպետաց դաս թենիսով զբաղվող երեխաների հետ, կկիսվի խորհուրդներով և մարզումների հնարքներով։
Սեպտեմների 17-ին Էլինա Ավանեսյանը կմասնակցի Համաշխարհային հայկական գագաթնաժողովի պանելային քննարկմանը սպորտի և մշակույթի ապագայի վերաբերյալ: