Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սեպտեմբեր 14,2024 08:30
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 14-ին, 16-18-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-15-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 14-ի և 17-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։
Սեպտեմբերի 15-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.0°C (2017 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.0°C (1988 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 20.5°C