Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները չորրորդ տուրում | Region

Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները չորրորդ տուրում

Սեպտեմբեր 14,2024 15:14

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում Հայաստանի հավաքականը չորրորդ մրցափուլում մրցելու է Չինաստանի թիմի դեմ։

Արման Փաշիկյանի գլխավորած թիմը նախորդ երեք տուրերում առավելության է հասել Մալթայի (4-0), Անդորրայի (3-1) ու Բրազիլիայի (3-1) հավաքականներին և լրացուցիչ ցուցանիշներով 5 այլ երկրների հետ կիսում է 7-րդ տեղը։ Չինաստանը նույնքան միավոր ունի և չորրորդն է։

Կանանց Հայաստանի հավաքականը չորրորդ տուրում կհանդիպի Վիետնամին։

Հայ շախմատիստուհիները մինչև այս ուժեղ են գտնվել Տրինիդադ և Տոբագոյից (4-0), Մեքսիկայից (4-0), Հունգարիայի երկրորդ թիմից (3-1)։ Զավեն Անդրեասյանի գլխավորած թիմը 12-րդ տեղում է, Վիետնամը 11-րդն է։

Համաշխարհային Օլիմպիադիան անցկացվում է 11 մրցափուլով, կավարտվի սեպտեմբերի 22-ին: Սեպտեմբերի 17-ը հանգստյան օր է։

Նորություններ