Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Սեպտեմբեր 16,2024 08:30

Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի  16-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-20-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝  5-7 աստիճանով։

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-20-ը՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։

 

Նորություններ