Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Սեպտեմբեր 17,2024 08:30

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի  17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 17-ին և 19-20-ն առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ը կնվազի  5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 17-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։

Նորություններ