ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Սեպտեմբեր 16,2024 14:53
Սեպտերբերի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին:
ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն զարգանալ նույն ինտենսիվությամբ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ՆԹ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Վերոնշյալի շրջանակներում կարևորվել է Նիդերլանդների կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
