Temu-ից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը
«Անձնական տվայլների պաշտպանության գործակալությունը Temu առցանց խանութից օգտվողներին խորհուրդ է տալիս փոխել գաղտնաբառը։
Գործակալությունը հրապարակել է կիբեռանվտանգության մասնագետ Լևոն Իսաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես ինչպես հասկանում ՀՀ-ում օգտագործում են Тemu պլատֆորմը օնլայն առևտրի համար։ Ըստ Threat Actor-ի կարողացել է էքսֆիլտրացնել 87 միլիոն հաճախորդի տվյալ։ Որտեղ նշված է, որ այնտեղ կան ՀՀ տվյալներ։ Ու ոնց հասկանում եմ՝ արտահոսել է UserId, Username, e-mail, address, IP address, Gender, Phone Number, DOB: Կան այլ տվյալներ որոնք գտնվում են հէշավորված վիճակում կամ այլ Boolean մակարդակում։ Ինչը հնարավոր չէ իդենտիֆիկացնել, մինչև չլինի ամբողջ տվյալների շտեմարանը»։
Լևոն Իսաջանյանը մեկնաբանություն դաշտում հավելել է՝ ըստ նախնական տվյալի՝ վճարային քարտի տվյալ չի արտահոսել․«Հաշվի առնելով թե ինչ տիպի տվյալներ է արտահոսել, որը պարզ է արդեն։ Միակ վտանգը այն է, որ էլ․փոստերի դեմ կարող են կատարել որոշակի ֆրոդային տիպի հարձակումներ։ Երկրորդ վտանգն այն է, որ անձի իդենտիֆիկացումը ըստ հեռախոսի ու էլ․փոստի հեշտ կլինի ու կա ռիսկ, որ կարող էք վոթսափ կամ այլ ասեթներին ստանաք որոշակի ֆրոդային հաղորդագրություններ»։