Փաշինյան․«Աշխարհում չկա երկիր, չկա ռազմական բլոկ, որն ի վիճակի է ապահովել անվտանգություն Հայաստանի Հանրապետության համար» | Region

Փաշինյան․«Աշխարհում չկա երկիր, չկա ռազմական բլոկ, որն ի վիճակի է ապահովել անվտանգություն Հայաստանի Հանրապետության համար»

Սեպտեմբեր 18,2024 13:08

«Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունը» թեմայով Համաշխարհային հայկական գագաթնաժողովում պանելային այսօրվա  քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բաքվի այն դժգոհություններին, ըստ որի՝  Փարիզը զինում է Երևանին։

Փաշինյան այս առնչությամբ ասել է․« «Իսկ ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը կարող է Իտալիայից, Չեխիայից զենք գնել, իսկ Հայաստանը չի կարող Ֆրանսիայից զենք ձեռք բերի։ Մեր բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն իրենց մեջ»:

Փաշինյանն ասել է՝ Հայաստանի խնդիրն է իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի պաշտպանությունը եւ այս իրավունքը երաշխավորված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների փաստաթղթերը պետության վրա դնում են պարտավորություն ապահովելու իրենց քաղաքացիների անվտանգությունը և մենք այս պարտավորությունները կատարելու են։

Վարչապետի խոսքով՝ երբ մենք խոսում ենք անվտանգության մասին, պետք է առաջին հերթին խոսենք ոչ թե զենքի, զինամթերքի մասին, որն ակնհայտորեն շատ կարևոր է, այլ՝ մեր միջավայրում ապրելու մեր կանոնների․«Աշխարհում չկա երկիր, չկա ռազմական բլոկ, որն ի վիճակի է ապահովել անվտանգություն Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի Հանրապետության համար անվտանգություն ի վիճակի է ապահովել Հայաստանի Հանրապետությունն իր տարածաշրջանում խաղաղություն  ապահովելու պարագայում։ Որովհետեւ, եթե մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, անվտանգության միայն մի երաշխիք կա՝ խաղաղությունը, ուրիշ ոչ մի երաշխիք չկա»։

Քննարկմանը մանրամասները՝ հղումով

 

Նորություններ