Նիկոլ Փաշինյանի միակողմանի խաղը նման է խաղաղություն մուրալու. Սուրենյանց | Region

Նիկոլ Փաշինյանի միակողմանի խաղը նման է խաղաղություն մուրալու. Սուրենյանց

Սեպտեմբեր 19,2024 12:06

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ը հավասարեցրել է թշնամական կառույցի հետ: RegionsTV-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը ոչ միայն չի օգնում Հայաստանին, այլ նաև ստեղծում է սպառնալիքներ  մեր երկրի անվտանգության համար, հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը. «Դա ոչ միայն քաղաքական համարժեքությունից զուրկ գնահատական է, այլ նաև տրամաբական հարց է առաջանում՝ այդ դեպքում ի՞նչ է անում Հայաստանը այդ կառույցում, որովհետև եթե թշնամական  կառույց է, պետք է րոպե առաջ հեռանալ»:

Չի հեռանում, ըստ Սուրենյանցի, որովհետև հեռանալու  դեպքում ուրիշ հարցեր կարող են առաջանալ, որոնց պատասխանները Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն չունի:

«Առաջինը՝ անվտագության ի՞նչ երաշխիքներ են ստացել Արևմուտքից՝ զրո, երկրորդ՝ ի՞նչ երաշխքներ են ստացել Արևմուտքից, որ եթե շրջադարձ արվի և Ռուսաստանից հակազդեցություն լինի, մենք համարժեք աջակցություն կստանանք, կամ այդ դեպքում ի՞նչ կմնա մեր երկրից: Երրորդ հարցն այն է, թե արդյոք այն, ինչ մենք ակնկալում ենք Ռուսաստանից , մեզ պատրաստ են տալ արևմտյան մայրաքաղաքները, կարծում եմ՝ ոչ, ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ այդ մայրաքաղաքները մեզ հակում են միակողմանի զիջումների»,-ընդգծեց քաղաքագետը:

Ըստ Սուրենյանցի՝  Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները փաստական հենք չունեն: Ինչ վերաբերում է խաղաղության քննարկվող փաստաթղթին, քաղաքագետը համոզված է՝ Բաքուն այն ստորագրել և իր ձեռքերը կաշկանդել չի ուզում. «Բաքուն չի ստորագրելու այդ փաստաթուղթը, իսկ Նիկոլ Փաշինյանի միակողմանի խաղը նման է խաղաղություն մուրալու»:

 

Նորություններ