Պապիկյանը ֆինանսների նախարարի հետ բանակային զորամիավորում քննարկել է թիկունքային ապահովման հարցերը | Region

Պապիկյանը ֆինանսների նախարարի հետ բանակային զորամիավորում քննարկել է թիկունքային ապահովման հարցերը

Սեպտեմբեր 23,2024 20:23
Սեպտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՊՆ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են N բանակային զորամիավորում, ծանոթացել ավարտական փուլում գտնվող աշխատանքներին:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, գերատեսչությունների ղեկավարները շրջել են ենթակառույցներով, պատասխանատուների հետ քննարկել անվտանգության, թիկունքային ապահովման, կահավորման մի շարք հարցեր, այնուհետև զրուցել շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ՝ հատուկ անդրադարձ կատարելով սահմանված նորմերին և ժամկետներին:
Պահպանության տեղամասը համալրված է լինելու անհրաժեշտ գույքով, զինամթերքով՝ ստորաբաժանումների մարտական հերթապահությունը, ծառայությունը, կենցաղը, հանգիստը լիարժեք կազմակերպելու համար:
Շրջայցի ընթացքում նախարարները հետևել են նաև թիկունքային պահպանության տեղամասերում ընթացող ինժեներական աշխատանքներին:
Այնուհետև գերատեսչությունների ղեկավարները շրջել են նաև առաջիկայում շահագործման հանձնվող մեկ այլ տեղամասի ենթակառուցվածքներում, որտեղ գրեթե ավարտված են կահավորումը, սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրումը:
Նախարարներն անդրադարձել են նաև միջդիրքային և այլ ճանապարհների բարեկարգմանը, ինչպես նաև նորերի կառուցմանը:

Նորություններ