ՍԴ-ն ավարտել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննարկումը | Region

ՍԴ-ն ավարտել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննարկումը

Սեպտեմբեր 24,2024 21:18

Սահմանադրական դատարանն ավարտել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների
համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննարկումը:
Ավելի վաղ https://regionstv.am/11660.html հայտնել էինք, որ ՍԴ-ն այսօր առավոտյան քննելու է
նշված հարցը։ ՍԴ լրատվական ծառայությունը հայտնել է, որ հարցի քննարկումն ավարվել է, դատարանն
անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Հայտնի չէ, թե երբ ՍԴ-ն կհրապարակի իր եզրակացությունը։
Նշենք, որ հարցի քննարկումն ընթանում էր գրավոր ընթացակարգով, նիստը դռնփակ էր։
Եթե բարձր դատարանը գտնի, որ որ փաստաթուղթը չի հակասում ՀՀ Սահամանադրությանը, ապա այն
կուղարկվի ԱԺ՝ վավերացման։
Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես ավելի վաղ հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն,  ստորագրել են սահմանագծման և
սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Կողմերը
համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։
Կանոնակարգում նշվում է, որ այս գործընթացը հնարավոր է խաղաղության համաձայնագրի ստորագրումից
հետո այլ սկզբունքներով ընթանա։
Այս փաստաթուղթն ունի 7 հոդված։ Ըստ դրա՝ կողմերը սահմանազատման համար կարող են փորձագետների
ներգրավել, փոխանակել քարտեզագրական և գեոդեզիական նյութեր, լուսանկարներ, մշակել և ընդունել
համատեղ աշխատանքի կարգի, սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույցներ,
սահմանազատման ընթացքում սահմանի առանձին հատվածներով իրականացնել սահմանագծման
աշխատանքներ, դրա վերաբերյալ կազմել սահմանագծի անցման նկարագրություն, որն էլ մինչև
սահմանազատման գործընթացի ավարտը կհամարվի համաձայնեցված։

Նորություններ