Ադրբեջանը ձեռք է բերել բազմաֆունկցիոնալ JF-17C կործանիչ
Սեպտեմբեր 25,2024 18:19
Ադրբեջանը ձեռք է բերել բազմաֆունկցիոնալ JF-17C կործանիչ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցներն ու պաշտոնական աղբյուրները։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է ներկայացվել բազմաֆունկցիոնալ JF-17C ինքնաթիռը, կործանիչներն արդեն համալրեն են Ադրբեջանի զինանոցը:
Լրատվամիջոցները հաղորդում են, որ այս թեթև կործանիչը նախատեսված է ե՛ւ ցերեկային, ե՛ւ գիշերային գործողությունների համար, ընդ որում՝ եղանակային բոլոր պայմաններում։
Օրերս Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ներկայացնելով հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը, հայտարարել է՝ առաջիկա տարիներին Ադրբեջանի պետբյուջեի ամենամեծ ծախսերն ուղղվելու են ռազմական ոլորտին։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
