Սահմանամերձ համայնքներին 988 միլիոն դրամ կհատկացվի | Region

Սահմանամերձ համայնքներին 988 միլիոն դրամ կհատկացվի

Սեպտեմբեր 26,2024 18:03

Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թվականի ծրագրի իրականացման համար հատկացվելու է 988մլն 933 հազար դրամ։   Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Նախագծով նախատեսվում է՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրել։

Ինչպես տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվույան եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թվականի ծրագիրը» ԱԺ քննարկմանը կներկայացվի 2025 թվականի պետբյուջեի նախագծի կազմում։

Հիմնավորման մեջ նշված է, որ ծրագիրն իրականացվում է սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով:

Ըստ այդմ՝ սահմանվում է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ծրագրի շրջանակում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներ։

Նախագծով առաջարկվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թ. ծրագրի իրականացման համար հատկացնել 988 933.7 հազար դրամ։ Սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:

 

 

 

Նորություններ