Հայաստանում Ֆրանսիայի դեսպան․ «Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են»
Սեպտեմբեր 27,2024 13:29
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում հայերենով գրառում է արել՝ 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ եւ Եռաբլուր պանթեոնի լուսանկար հրապարակել։
«Չորս տարի առաջ՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը։ Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են։ Եռաբլուր զինվորական պանթեոն»,-գրել է դեսպանը։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
