Սամվել Մարտիրոսյան․ «Շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները» | Region

Սամվել Մարտիրոսյան․ «Շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները»

Սեպտեմբեր 27,2024 15:43

«Այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները։ Բացի դրանից շատերը չեն կարողանում մտնել Ֆեյսբուք, քանի որ երկփուլայինի ՍՄՍ-ը չի գալիս»,-այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում զգուշացնում է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա հորդորում է օգտատերերին․ «Բոլոր նման խնդիրները, խնդրում եմ, ինձ ուղարկեն  իրենց համարը ՝ WhatsApp -ի խնդրի դեպքում, եւ Ֆեյսբուքի պրոֆիլի հղումը  ինչ-որ մի ընկերոջ միջոցով։ Կփորձեմ անմիջապես Մետային ուղարկել տվյալները – փորձենք ձեզ վերականգնել»։

Մարտիրոսյանն ավելի ուշ մանրամասների մասին տեսանյութ կպատարստի, թե ինչպես խուսափել նման դեպքերից։

 

Նորություններ