ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահները չեն մասնակցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մյուռոնօրհնեքի եւ Մայր Տաճարի վերաօծման արարողություններին | Region

ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահները չեն մասնակցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մյուռոնօրհնեքի եւ Մայր Տաճարի վերաօծման արարողություններին

Սեպտեմբեր 28,2024 16:56

ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահները չեն մասնակցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մյուռոնօրհնեքի եւ Մայր Տաճարի վերաօծման արարողություններին։  Այս մասին հայտնել են նախագահների գրասենյակներից։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը տեղեկացրել է․ «Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին նախագահ Քոչարյանը չի մասնակցելու: Միաժամանակ շեշտեմ, որ երկրորդ նախագահը մշտապես ընդգծված հարգանք ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների և հավատավոր ժողովրդի նկատմամբ»,- ասաց Բագրատ Միկոյանը։

3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն էլ հաղորդագրություն է տարածել․« Սերժ Սարգսյանը հրավերի համար շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և տեղեկացրել, որ, ցավոք, չի կարող ներկա գտնվել այդ արարողություններին, քանի որ անհնարին է համարում Հայաստանի գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը»:

Մյուռոնօրհնեքի արարողությունն այսօր է, իսկ Մայր տաճարի վերաօծումը՝ սեպտեմբերի 29-ին։

Նորություններ