Գյումրիում ցուցադրվում են Մարտիրոս Սարյանի ջրաներկ աշխատանքները | Region

Գյումրիում ցուցադրվում են Մարտիրոս Սարյանի ջրաներկ աշխատանքները

Սեպտեմբեր 28,2024 19:49

Սարյանական ակվարելներն  այսօր զարդարում էին համայնքային ցուցասրահի պատերն` արվեստի յուրատիպ մթնոլորտ ստեղծելով հյուրերի և այցելուների համար: Գյումրիում ցուցադրվող եզակի աշխատանքները չեն սահմանափակվում ստեղծագործական մեկ շրջանի մեջ, ընդգրկում են 1900-ականերից մինչև 20-ական թվակաները: Սիմվոլիզմի տարբեր շրջաններ ներկայացնող ջրաներկ աշխատանքներ` «Հեքիաթներ և երազներ շարքից»` 1903 թվական, գործեր «Ալ վարդ և Կապույտ  վարդ» ցուցահանդեսներից:

Ցուցադրության համար 20 գործ բերված է Սարյանի տուն-թանգարանից, 9-ը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահից և 4 քանդակ, որտեղ  Սարյանն է պատկերված:

«Հայասանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնի շրջանակներում Գյումրի ժամանած և Սարյանի ջրաներկ աշատանքների ցուցահանդեսին ներկա միջազգային արվեստագետներից Միխայիլ Սոլովյովն իր ողջույնի խոսքում նշեց, որ մեծ քանակությամբ  երիտասարդների ներկայությունն հազվագյուտ բան է, ցույց է տալիս, որ նրանք բոլորն արվեստով են լցված:

Ազգային պատկերարահի Հայկական գեղանկարչության բաժնի վարիչ Հայկուհի Սահակյանի խոսքով՝ նմանատիպ ցուցադրություններն են, որ ճաշակ են ձևավորում ներկա սերնդի մոտ: Վարպետի այս գործերն աչքի են ընկնում իրենց եթերայնությամբ, ծանոթություն է հեքիաթների նկարազարդումներին:

Ներկաներից Մինաս Ավետիսյաի որդին` Արման Ավետիսյանը նշեց, որ ուշագրավ են Սարյանի վաղ շրջանի գործերը` հեքիաթային կապույտի: Յուրաքաչյուր գործ իր պատմությունն ունի. Իսահակյանի բանաստեղծությունների շապիկի էսքիզը, Սպենդիարյանի հայտնի Ալմաստ օպերան: Բոլորն ընտրված գործեր են:

Ելենա Ավետիսյան

Նորություններ