Ֆրանսիայում թուրք երկրպագուները հարձակվել են հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստների վրա | Region

Ֆրանսիայում թուրք երկրպագուները հարձակվել են հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստների վրա

Սեպտեմբեր 30,2024 13:54

Թուրք  երկրպագուները Ֆրանսիայում հարձակվել են «Homenetmen Valence»-ի հայ ֆուտբոլիստների վրա: Այս մասին հայտնում է Թուրք երկրպագուները Ֆրանսիայում հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա. երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է – ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am) «Արմենպրես»-ը՝ հղում անելով ֆրանսիական Nouvelles Armenie պարբերականին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ շրջանային առաջնության շրջանակներում սեպտեմբերի 29-ին հայ համայնքի ներկայացուցիչներից բաղկացած «Homenetmen Valence» -ն հերթական հանդիպումն է անցկացրել տեղի թուրքական համայնքը ներկայացնող «FC Turquoise»-ի հետ: Առաջին խաղակեսից հետո, երբ «Homenetmen Valence»-ն հաղթում էր 2:0 հաշվով, թուրք երկրպագուները ներխուժել են խաղադաշտ` հարձակվելով հայ ֆուտբոլիստների վրա: Այս պահին հայ ֆուտբոլիստներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան Քրիստոֆեր Բյուիսոնը X-ի իր միկրոբլոգում ևս մեկնաբանել է միջադեպը, նշելով՝ թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստների վրա: Սա կոչվում է հարձակում` ռասսայական հողի վրա»:

Նորություններ