ԿԽՄԿ պատվիրակները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ անձանց | Region

ԿԽՄԿ պատվիրակները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ անձանց

Հոկտեմբեր 01,2024 22:15

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Տեսակցության ընթացքում նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ: Հիշեցնենք՝ գերեվարված անձանց թվում նաև արցախցի նախկին 8 պաշտոնյաներն են:

«ԿԽՄԿ հերթական տեսակցությունը հայ պահվող անձանց Ադրբեջանում տեղի ունեցավ սեպտեմբեր ամսին: Եվս մեկ անգամ, համաձայն մեր ընթացակարգերի, պատվիրակներն ունեցան առանձնազրույցներ յուրաքանչյուր անձի հետ և յուրաքանչյուրին տրվեց հնարավորություն փոխանակվել ընտանեկան բնույթի լուրերով»,- նշել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նորություններ