Արամ Ա Վեհափառ հայրապետը հովվապետական այցելությամբ ժամանել է ԱՄՆ | Region

Արամ Ա Վեհափառ հայրապետը հովվապետական այցելությամբ ժամանել է ԱՄՆ

Հոկտեմբեր 03,2024 22:14
Արամ Ա Վեհափառ հայրապետը հովվապետական այցելությամբ ժամանել է ԱՄՆ։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից։

«Չորեքշաբթի, 2 Հոկտեմբեր 2024-ին, Նորին Սուրբ Օծութիւն Տէր Տէր Արամ Առաջին Կաթողիկոս հովուապետական շնորհաբաշխ այցելութեամբ ժամանեց Ամերիկայի Միացեալ Նահանգներ (Արեւելեան հայոց թեմ)։ Նիւ Եորքի օդակայանին մէջ Վեհափառ Հայրապետը դիմաւորուեցաւ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Անուշաւան Արքեպիսկոպոս Դանիէլեանի, Ազգային Իշխանութեան ատենապետ Արամ Սարաֆեանի եւ թեմի խումբ մը հոգեւոր հայրերուն կողմէ։

Յիշենք, որ անցեալ տարի (2023) Վեհափառ Հայրապետը այցելած էր արեւելեան թեմի Միջին Ատլանտեան շրջանի ծուխերը։ Ներկայ հովուապետական այցելութիւնը պիտի ընդգրկէ Նիւ Ինկլընտի եւ Միջին Ամերիկայի ծուխերը՝ Փրաւիտընս (Ռոտ Այլընտ), Ինտիըն Օրչըրտ, Ուստըր, Ուայթընզվիլ, Պոսթըն, Նորթ Անտովըր (Մէսէչուսէթս), Կրանիթ Սիթի, Կլենվիւ, Ուոքիկըն (Իլինոյ), Ռէյսին (Ուիսքանսըն) եւ Տիրպորն (Միշիկըն)։
Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետին կ՚ընկերանան Կաթողիկոսարանի Տեղեկատուական Բաժանմունքի տնօրէն Հոգեշնորհ Տէր Յովակիմ Վարդապետ Բանճարճեան եւ Միջին Արեւելքի միջ-եկեղեցական ու քրիստոնեայ-իսլամ բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տէր Սարգիս Վարդապետ Աբրահամեան»։

Նորություններ