«Ժամանակից դուրս». բաց հարթակ նրանց համար, ովքեր հետաքրքրված են պոեզիայով և գրականությամբ | Region

«Ժամանակից դուրս». բաց հարթակ նրանց համար, ովքեր հետաքրքրված են պոեզիայով և գրականությամբ

Հոկտեմբեր 07,2024 14:41

 

Ցերեկույթը շարունակական կլինի և կկայանա ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում ժամանակակից գրողներին, որպեսզի երիտասարդները ծանոթանան նրանց ստեղծագործություններին: Միջոցառման նպատակն է գրականությունը դարձնել ավելի հասանելի և գրավիչ՝ հատկապես երիտասարդների համար, ովքեր հնարավորություն կունենան ճանաչելու նոր հեղինակների և ծանոթանալու նրանց գրական ժառանգությանը:

«Ժամանակից դուրս» ցերեկույթների շարքը բաց հարթակ է բոլորի համար, ովքեր հետաքրքրված են պոեզիայով և գրականությամբ, հնարավորություն է երիտասարդներին ներգրավել պոեզիայի աշխարհ՝սերմանելով նրանց մեջ գրականության հանդեպ սեր ու հետաքրքրություն:

 

Կարապետ Կարապետյան

Նորություններ