Մարիա Զախարովա․ Արեւմուտքը փորձում է քաոս սերմանել Անդրկովկասում, տարածաշրջանի երկրները պետք է պայքարեն այդ փորձերի դեմ
Արեւմուտքը փորձում է քաոս սերմանել Անդրկովկասում, տարածաշրջանի երկրները պետք է պայքարեն այդ փորձերի դեմ։ Այս մասին այսօր, ըստ Tass-ի, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք կոլեկտիվ Արևմուտքի երկրների՝ անմիջական ՆԱՏՕ-ի դաշինքի, պղտոր ջրում ձուկ որսալու ցանկությունը, իսկ մինչ այդ, ես կարծում եմ, որ սա առաջին անգամ չէ։ Ես կարծում եմ, որ այս մասին պատմականորեն հայտնի է նաև տարածաշրջանի այլ երկրներում։ Ուստի, պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ ապակայունացումը, որն արդեն տեսանելի է աշխարհի տարբեր ծայրերում եւ որը պատճառ է քաոսը վերահսկելու Արևմուտքի ցանկության, այն չտեղափոխվի մեր ընդհանուր տարածաշրջան»։
Զախարովան ասել է՝ այս տարածաշրջանը բազմաչարչար է, այն անցել է բազմաթիվ հակամարտությունների միջով և նույնիսկ՝ արյունալի, դաժան, որոնք սպիներ են թողել տարբեր ազգերի մարդկանց սրտերում, ուստի, ով ուզում է գալ խաղաղությամբ, ուզում է օգնել, մենք միայն երջանիկ կլինենք․«Բայց ում թևի տակ նույնիսկ քար չէ, այլ՝ դանակ, չքվե՛ք մեր տարածաշրջանից։ Մենք միասին այնքան ջանք ենք գործադրել այստեղ խաղաղությունը պաշտպանելու համար, որ անհրաժեշտ է անելկ ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք այդ հերթական մախինատորներին և մանիպուլյատորներին, զարգացնեն իրենց, այսպես ասած՝ վերահսկվող քաոսի քաղաքականությունը։ Ի դեպ, վերջին տասնամյակներում այդ քաոսն այնտեղ անվերահսկելի է։