Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երեկոյան ոչ պաշտոնական զրույց կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երեկոյան նախագահը ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ, ովքեր այդ ժամանակ կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու վաղը կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին»,- ասել է Պեսկովը։
ՀՀ կառավարությունն այսօր հաղորդագրույթյուն էր տարածել, որի համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ի մեկնել է ՌԴ՝ աշխ ատանքային այցով։ Փաշինյանը մասնակցելու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ վաղը Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։