«Դոմուս»-ի հրդեհված մասնաճյուղն ավարտական ակտ չի ունեցել, օրենքի խախտումով է գործել․news.am | Region

«Դոմուս»-ի հրդեհված մասնաճյուղն ավարտական ակտ չի ունեցել, օրենքի խախտումով է գործել․news.am

Հոկտեմբեր 07,2024 17:12

Իսակովի 29/1 հասցեում գտնվող «Դոմուս» խանութը տեսչական մարմնից ավարտական ակտ չի ունեցել։ News.am-ին ասել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։

«Մասնաճյուղն ավարտական ակտ չի ունեցել և չի էլ դիմել, այսինքն՝ օրենքի խախտումով է գործել։ Քանի որ այն նախկինում արդեն իսկ կառուցված ու պետական գրանցում ունեցած շենք է եղել, այդ պատճառով չի դիմել ավարտական ակտի համար։ Տեսչական մարմնի կողմից 4-րդ եռամսյակում էր նախատեսված ստուգումներ անցացնել»,-ասել է Զոհրաբյանը։

Նա ֆեյսբուքի իր էջում հայտարարել է․«Երևան քաղաքի Իսակովի 29/1 գործող «Դոմուս» կահույքի խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի հետ կապված, տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նշված հասցեում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել։

Հավելեմ, որ Տեսչական մարմնի կողմից 2023 թ․ դեկտեմբերին հաստատվել է 2024 թ․ տարեկան ստուգումների ծրագիրը, որի համաձայն այս տարվա 4-րդ եռամսյակում նախատեսված է իրականացնել ստուգում «Դեկորա գրուպ» ընկերությունում, որի մեջ մտնում են ընկերությանը պատկանող տարբեր արտադրական նշանակության օբյկետներ, այդ թվում՝ «Դոմուս կահույքի» ցանցի տարբեր հասցեներ»,-այս մասին:

հայտնել է տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։

 Այսօր մեծ հրդեհ էր բռնկվել Երևանում գործող «Դոմուս» հիպերմարկետի  պահեստային տարածքու։ Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել 17 մարտական հաշվարկ։

Նորություններ