Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը | Region

Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը

Հոկտեմբեր 08,2024 13:36

Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը:

Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշումով սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Կանոնակարգի օրենքի նախագիծը կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին: Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին:

ԱԺ-ում նախագծի քննարկման Կառավարության ներկայացուցիչ է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նորություններ