Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հոկտեմբեր 09,2024 08:30

Հանրապետության տարածքում`  

Հոկտեմբերի 11-13-ի կեսօրից հետո և երեկոյան ժամերին, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի  11-13-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.                      

  •         Օդի առավելագույն ջերմաստիճան`                  28.7°C (2016թ.)
  •        Օդի նվազագույն ջերմաստիճան`                        0.7°C (1971թ.)
  •       Օդի միջին օրական ջերմաստիճան`                15.0°C

Նորություններ