Շիրակի մարզպետարանը՝ Մուշեղ Մուրադյանի հնարավոր պաշտոնաթողության մասին․«Մարզպետի աշխատակազմում աշխատանքային սովորական ընթացք է» | Region

Շիրակի մարզպետարանը՝ Մուշեղ Մուրադյանի հնարավոր պաշտոնաթողության մասին․«Մարզպետի աշխատակազմում աշխատանքային սովորական ընթացք է»

Հոկտեմբեր 09,2024 17:54

Վերջին օրերին Գյումրիում լուրեր են շրջանառվում, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնավարման վերաբերյալ կուսակցականները միակարծիք չեն։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ կուսակցությունում գուցե Մուշեղ Մուրադյանի պաշտոնաթողության հարցը բարձրացնեն։

Ընդ որում, նոր մարզպետի հավանական թեկնածուն Գյումրու նախկին փոխքաղաքապետ, ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանն է։

Այս առնչությամբ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը RegionsTV-ին պարզաբանեց՝ մարզպետի աշխատակազմում աշխատանքային սովորական ընթացք է, ստահոդ լուրեր էլ չենք մեկնաբանում։

Դավիթ Առուշանյանն էլ RegionsTV-ի  հետ զրույցում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հնարավոր պաշտոնաթողության եւ իր թեկնածության մասին լուրերի առնչությամբ ասաց, որ ինքը նման տեղեկատվություն չունի. «Այս պահին նման օրակարգ չկա, ես որևիցե քննարկում չեմ ունեցել, որևիցե քննարկման չեմ մասնակցել»:

Նորություններ