Ի՞նչ փոխվեց կրթական համակարգում 2018-ից հետո. Region 5+ | Region

Ի՞նչ փոխվեց կրթական համակարգում 2018-ից հետո. Region 5+

Մայիս 21,2022 21:00

«Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը»: Սա հատված է կառավարության 2021-26 թվականների ծրագրից: Որպես այս արդյունքին հասնելու նախապայման Նիկոլ Փաշինյանը 2018-ին և իշխանափոխությունից առաջ շատ անգամներ է հայտարարել, որ կրթական համակարգը պետք է զերծ պահել քաղաքականությունից, ապաքաղաքականացնել նախ և առաջ բուհերը: Որպես օրինակ նա բերում էր հոգաբարձուների խորհուրդների կազմերը, որոնք այն ժամանակ համալրված էին նախկին իշխանության ներկայացուցիչներով:

Փաշինյանը եկավ իշխանության, և հոգաբարձուների խորհուրդները շատ սահուն համալրվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներով և համախոհներով:

Հանրությանը եւ նախակրթական ու կրթական ոլորտի պատասխանատուներին շարունակում են մտահոգել բազմաթիվ առանցքային հարցեր:

Խնդրահարույց են կրթության բովանդակությունը և կրթական ծրագրերի արդիականացման տեմպերը, մտահոգիչ՝ դպրոցների վերանորոգմանն ու վերազինմանը, ներառական կրթական միջավայրին, ուսուցիչների մասնագիտական զարգացմանը վերաբերող հարցերը:

Region 5+-ի շաբաթվա թեմատիկան՝ տարբեր մարզերի 5 գործընկերների տեսանյութերում:

Նորություններ