Անառակաբարո արարք կատարելու համար դպրոցի աշխատակիցը ձերբակալվել է | Region

Անառակաբարո արարք կատարելու համար դպրոցի աշխատակիցը ձերբակալվել է

Հոկտեմբեր 10,2024 15:20

ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում մանրամասներ է ներկայացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ԱԱԾ-ի իրականացրած գործողությունների մասին։

Քանի որ միաժամանակ անասելի շատ զանգեր եմ ստանում լրագրողներից․ ստիպված եմ կարճ տեղեկատվություն հրապարակել հետևյալի մասին։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։

Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։

Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով և հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, չի հրապարակվում։

Նորություններ