Նախանձելի դպրոց Արմավիրում, որտեղ երեխաները կրթության հետ միասին հմտություններ են ձեռք բերում | Region

Նախանձելի դպրոց Արմավիրում, որտեղ երեխաները կրթության հետ միասին հմտություններ են ձեռք բերում

Մայիս 22,2022 18:28

Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցն ամբողջությամբ տարբերվում է մարզի մյուս դպրոցներից: Ագրո դպրոցի մուտքից մինչև խոհանոց հետաքրքիր լուծումներով այս դպրոցը տարեցտարի կարող է զարմացնել իր նոր հնարավորություններով ու ներդրումներով։

2 հեկտար տարածքով դպրոցում ամեն քմ-ը նպատակային է օգտագործվում՝ ջերմոցային տնտեսություններ, պտղատու այգիներ, բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններ, մեղվապահություն, ճագարաբուծություն, սնկի աճեցում, իսկ վարդերի պուրակն ու էկզոտիկ ծառերի տասնյակ տեսակներ գեղեցկացնում են դպրոցի մուտքը։

Ագրո դպրոցի սկզբունքն է՝ զերծ մնալ քիմիական պարարտանյութերի օգտագործումից և ստանալ էկոլոգիապես մաքուր պտուղ-բանջարեղեն:

Նորություններ