ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն | Region

ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Հոկտեմբեր 11,2024 12:54

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։  Այս մասին տեղեկացնում է «Ազդարար» հարթակը։

Ըստ այս աղբյուրի՝  ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրություն է կատարվել ԶՈՒ ԳՇ նախկին պետին պատկանող գույքի առնչությամբ, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։

Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է հրավիրվել հոկտեմբերի 18-ին։

Նա, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, իրավունք ունի ծանոթանալ գործի նյութերին, հայտնել դիրքորոշում ու ներկայացնել հայտարարագիր։

Նորություններ