Փորձում է իր ձախողումները քողարկել, հետաձգել արհավիրքը. պատգամավորը՝ Փաշինյանի առաջարկի մասին | Region

Փորձում է իր ձախողումները քողարկել, հետաձգել արհավիրքը. պատգամավորը՝ Փաշինյանի առաջարկի մասին

Հունվար 30,2024 11:18

Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ նախկին գործող արդյունավետ անվտանգային համակարգը կործանել է, նորը չի կարողացել կառուցել: Նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով բանակում աննախադեպ ներդրումների մասին Նիկոլ Փաշինյանի պնդումներին:

Սպառազինության նոր գնումները պատգամավորը համարում է քիչ և ուշացած: «Մեր ռազմական ծախսերը պետք է միտված լինեին կորուստները վերականգնելուն»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է չհարձակվելու մասին պայմանագիր կնքելու վերաբերյալ Փաշինյանի՝ Բաքվին ուղղված առաջարկին, պատգամավորն այն համարում է անլուրջ, պնդում է՝ նման փաստաթուղթ ստորագրվել չի կարող. «Մարդը փորձում է իր ձախողումները քողարկել, հետաձգել այն արհավիրքը, որը կարող է պայթել մեր գլխին իր քաղաքականության հետևանքով»:

Նորություններ