Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հոկտեմբեր 18,2024 08:30

Հանրապետության տարածքում`  

Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-ի գիշերն անձրևները կլինեն հորդառատ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-22-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի  18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերին 18-ին և 19-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.                      

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`                  27.5°C (2013թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`                        1.4°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`                13.4°C

Նորություններ