Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական երեկոն
Հոկտեմբեր 18,2024 22:11
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում հոկտեմբերի 26-ին Երևանը կընդունի արդեն իսկ լայն տարածում ստացած ու խոշոր մրցանակային ֆոնդ ունեցող «Ночь чемпионов» մրցաշարը, որի գլխավոր մենամարտում ուժերը կչափեն վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը և դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը։
Երեկոյի ընթացացքում ռինգ դուրս կգան նաև Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները։
Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը կանցկացնի պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի գավաթի 1/4 եզրափակիչի մենամարտ` ռումինացի Ֆիլիպ Կրիստիանի հետ։
Պրոֆեսիոնալ մենամարտեր կանցկացնեն նաև Եվրոպայի փոխչեմպիոններ Բարեղամ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանն ու Արթուր Բազեյանը։