ՀՀ-ում ՌԴ դեսպանը մեկնաբանել է ԲՐԻԿՍ-ին Երեւանի միանալու հնարավորության հարցը | Region

ՀՀ-ում ՌԴ դեսպանը մեկնաբանել է ԲՐԻԿՍ-ին Երեւանի միանալու հնարավորության հարցը

Հոկտեմբեր 19,2024 15:10

Երեւանի եւ Բաքվի՝ ԲՐԻԿՍ-ին ապագայում հնարավոր միանալը կարող է դրականորեն ազդել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում է ԲՐԻԿՍ գագաթաժողովի շրջանակում քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերը։

«Նման տեղեկություն ես չունեմ։ Կարող եմ միայն ավելացնել, որ ապագայում ԲՐԻԿՍ գործունեությանը Հայաստանի եւ Ադրբեջանի հնարավոր միանալը օբյեկտիվորեն կմեծացնի միջպետական երկխոսության դաշտը, ինչը դրականորեն կանդրադառնա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- ասել է դեսպանը։

Նորություններ