Վրաստանի իշխանությունները հայտարարել են որոշ խմբերի՝ երկրում հեղաշրջում իրականացնելու մտադրության մասին | Region

Վրաստանի իշխանությունները հայտարարել են որոշ խմբերի՝ երկրում հեղաշրջում իրականացնելու մտադրության մասին

Հոկտեմբեր 23,2024 16:59

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ երկրում կա մի խումբ, որը պատրաստվում է հեղաշրջում իրականացնել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո։

«Բոլոր նշանները ցույց են տալիս, որ Վրաստանում կա մի խումբ, որը հեղաշրջման է պատրաստվում խորհրդարանական ընտրություններից հետո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Պապուաշվիլին:

Նրա խոսքով՝ հեղաշրջումը պլանավորվել էր ավելի վաղ՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ չարամիտները դիտորդական ոչ կառավարական կազմակերպությունների օգնությամբ պատրաստվում են կեղծ հաշվետվություններ կազմել ընտրությունների անցկացման վերաբերյալ` Վրաստանում «հետագա անկարգությունների համար կեղծ պատրվակ» ստեղծելու նպատակով։

«Նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում իշխանությունը հակաժողովրդավարական ճանապարհով զավթելու համար, և դրանում ներգրավված են տեղական դիտորդական կազմակերպությունները»,- ընդգծել է խոսնակը։

 

Նորություններ