Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրերով դեսպաններ են հետ կանչվել և նոր դեսպաններ նշանակվել տարբեր երկրներում
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրերով դեսպաններ են հետ կանչվել և նոր դեսպաններ նշանակվել տարբեր երկրներում։
Այսպես՝ Արմեն Եդիգարյանը հետ է կանչվել Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, Ծովինար Համբարձումյանը՝ Իտալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, Վլադիմիր Կարապետյանը՝ Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, Արմեն Սարգսյանը՝ Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, Հրաչյա Փոլադյանը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Օմանի Սուլթանությունում և Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Խաչատուրյանի ստորագրած այլ հրամանագրերով Արմեն Սարգսյանը նշանակվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Վլադիմիր Կարապետյանը՝ Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Սուրեն Բաղդասարյանը նշանակվել է Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ռուբեն Սողոյանը՝ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։