Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հոկտեմբեր 26,2024 08:30

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերն Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում`  

Հոկտեմբերի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 26-27-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի  27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 27-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։

Երևան քաղաքի հոկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.                      

  •       Օդի առավելագույն ջերմաստիճան`                  24.9°C (2020թ.)
  •    Օդի նվազագույն ջերմաստիճան`                        –1.9°C (1971թ.)
  •   Օդի միջին օրական ջերմաստիճան`                11.9°C

Նորություններ