Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +16+18։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +7+11,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +6+10,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +13+15,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +5+9,
Լոռի՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +10+13,
Տավուշ՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+14,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +6+10,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +11+15,
Արարատ՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +17+20,
Արմավիր՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +17+20,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +7+10,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +15+18,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +9+12,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+12: