Գյուղի միակ խանութի կանչով առևտուրը, թալանի պատմությունն ու պարտքերի ցուցակը
Հոկտեմբեր 29,2024 12:05
Ճամբարակ համայնքի Ձորավանք գյուղը Գեղարքունիքի մարզի հեռավոր բնակավայրերից է: Գյուղի միակ խանութը օրվա մեծ մասը փակ է: Ռուբեն Խոջայանը խանութի սեփականատերն է, վաճառողն ու ապրանքագետը: Բացել-փակելու կոնկրետ ժամ սահմանված չէ: Ռուբենն աշխատում է կանչով. համագյուղացիները, որոնք ինչ-որ ապրանքի կարիք ունեն, զանգահարում են նրան, խնդրում են՝ բացել խանութը:
Ինչպես նշում է Ռուբեն Խոջայանը, եկամուտ գրեթե չի ստանում, մի քանի տարի առաջ էլ խանութը թալանել էին, 5 մլն. դրամի ապրանք տարել: Ընտանիք պահելու հիմնական միջոց է համարում անասնապահությունը:
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
