Մենք ունենք 200 քկմ-ից ավելի օկուպացված տարածք, որի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում»․Արարատ Միրզոյան
Հոկտեմբեր 31,2024 13:50
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև վատ պատմություն կա, մենք ունենք 200 քկմ-ից ավելի օկուպացված տարածք, որի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում»,-այսօր ԱԺ-ում 2025-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ եղել են ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվել են Հայաստանի վերահսկողության ներքո և եղել են հայկական տարածքներ, որոնք գտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո․«Այնպես որ՝ մենք չենք կարող ասել, որ մեր մեջ ամեն ինչ փայլուն է եղել ու այժմ կարող ենք հուշագիր ստորագրել կրթության ոլորտում փոխհամագործակցության մասին և այլն, մենք խնդիր ունենք ու լուծում ենք այդ խնդիրը»։