Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին 2026 թվականի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը հյուրընկալելու առթիվ | Region

Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին 2026 թվականի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը հյուրընկալելու առթիվ

Նոյեմբեր 01,2024 15:40

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանին 2026 թվականին Կենսաբազմազանության կողմերի համաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։

Այս մասին Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Շնորհավորում ենք Հայաստանին, որն ընտրվել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր։

Ընտրություն, որն ամրապնդում է Երևանի՝ դիվանագիտական ​​մայրաքաղաքի կարգավիճակը», – նշված է դեսպանի գրառման մեջ։ 

 

Նորություններ