Նոյեմբերին օդի միջին ջերմաստիճանը նորմայից 1-2 աստիճանով ցածր է կլինի
Նոյեմբեր 01,2024 22:14
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է նոյեմբերին սպասվող եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով։ Տեղումների քանակը նոյեմբերին նորմային մոտ կլինի։