Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցները շքանշաններ են ստացել
Նոյեմբեր 01,2024 23:21
Այսօր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունում տեղի է ունեցել շքանշանների շքերթ՝ ի պատիվ նվիրյալ աշխատակիցների: Այդ մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում:
«Մենք մեծարեցինք ԵՄ անդամ 17 պետության և Կանադայի 61 քաղաքացիական աշխատակցի, ովքեր արժանի էին մրցանակի: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին և Հայաստանում ԵՄ ներկայացուցչության նրա թիմին՝ իրենց գերազանց համագործակցության համար»,- ասված է գրառման մեջ:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
